Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քեթրին Էշթոնը՝ Իրանի բանակցությունների գծով հատուկ խորհրդական

Քեթրին Էշթոնը՝ Իրանի բանակցությունների գծով հատուկ խորհրդական
07.12.2014 | 14:29

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին որոշում է կայացրել Քեթրին Էշթոնին նշանակել հատուկ խորհրդական՝ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
«Բանակցությունների շարունակականությունը պահանջում է աշխատանքային լիարժեք ծանրաբեռնվածություն։ Քեթրին Էշթոնը նպաստելու է այդ բանակցություններին և պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու գերագույն հանձնակատարին»,- ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության մամուլի ծառայության հաղորդագրությունում: «ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Հելգա Շմիդն իր թիմի հետ շարունակելու է աջակցել Քեթրին Էշթոնին այդ գործունեության ընթացքում»։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ