Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Դեռևս ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու»

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Դեռևս ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու»
07.12.2014 | 14:30

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ դեռևս ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու՝ ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով։ «Մենք նախկինում արդեն հայտարարել ենք, որ Ռուսաստանի հետ սովորականի պես չենք գործակցելու»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը մամուլի ասուլիսում։ Հարֆի խոսքերով՝ Վաշինգտոնն «այդ միտքը փոխանցել է իր դաշնակիցներին ու գործընկերներին ամբողջ աշխարհում»։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ