Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Քեյթ Միդլթոնը արքայազն Ջորջին նախապատրաստում է քրոջ կամ եղբոր ծննդին

Քեյթ Միդլթոնը արքայազն Ջորջին նախապատրաստում է քրոջ կամ եղբոր ծննդին
07.12.2014 | 14:47

Քեմբրիջի դքսուհի Քեյթը նորից մտնում է հղի կնոջ դերի մեջ: Մի քանի շաբաթ տևած տոքսիկոզից հետո դքսուհուն ուրախացնում է հասարակության մեջ հայտնվելը և մտերիմների հետ հանդիպումը: Արքայազն Ջորջը, իհարկե, չի հասկանում, որ իր մայրիկը հղի է, բայց հայրն ու մայրը որդու հետ խոսում են ապագա եղբոր կամ քրոջ մասին: Քեյթը և ՈՒիլյամը ցանկանում են անել ամեն ինչ՝ որդուն նոր դերին նախապատրաստելու համար: Անմեր Հոլում նրանք արդեն խաղասենյակ են պատրաստում երեխաների համար և առանձին սենյակ՝ երկրորդ երեխայի համար:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ