Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանն օգնում է Ադրբեջանին ու Հայաստանին

Ռուսաստանն օգնում է Ադրբեջանին ու Հայաստանին
07.12.2014 | 14:50

Ռուսաստանը շարունակելու է օգնել Ադրբեջանին ու Հայաստանին ղարաբաղյան կարգավորման խնդրում բոլորի համար ընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ տված մամուլի ասուլիսում: «Ղարաբաղյան հակամարտությունը հին ու բարդ գործընթաց է: Վստահ եմ, որ մենք ու մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերները շարունակելու ենք օգնել Ադրբեջանին ու Հայաստանին բոլորի համար ընդունելի պայմանավորվածությունների հասնելու համար»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ