Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆեդերիկա Մոգերինին ժամանում է Թուրքիա

Ֆեդերիկա Մոգերինին ժամանում է Թուրքիա
08.12.2014 | 18:24

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր ժամանում է Թուրքիա` քննարկելու Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների ներկա վիճակը: Բանակցությունների ժամանակ արծարծվելիք գլխավոր թեմաներից մեկը, ըստ AFP գործակալության, Սիրիայում ստեղծված իրավիճակն է: Բացի այդ, կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի սերտացող հարաբերությունները: «Այս այցը Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների ռազմավարական կարևորության հստակ ցուցանիշն է»,- Անկարա մեկնելուց առաջ հայտարարել է Մոգերինին:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ