Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նաթանյահու․ «Իրանի հարցով բանակցություններում համաձայնությանը Իսրայելն է խոչընդոտել»

Նաթանյահու․ «Իրանի հարցով բանակցություններում համաձայնությանը Իսրայելն է խոչընդոտել»
08.12.2014 | 18:26

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը առանցքային դերակատարում է ունեցել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերին ընթացած բանակցությունները որևէ արդյունք չտան։ «Թեև Իսրայելը բանակցող կողմ չէ, այդուհանդերձ, մեր ձայնն ու մտահոգությունները թույլ չտվեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ անթույլատրելի համաձայնություն ձեռք բերվի»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ