Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը Սերբիայի և Հունգարիայի ղեկավարների հետ քննարկել է «Հարավային հոսք»-ի հարցը

Պուտինը Սերբիայի և Հունգարիայի ղեկավարների հետ քննարկել է «Հարավային հոսք»-ի հարցը
08.12.2014 | 18:27

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերբիայի և Հունգարիայի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր։
Կրեմլի փոխանցմամբ՝ խոսվել է «Հարավային հոսք» գազատարի աշխատանքները ավարտին հասցնելու հարցում համագործակցության հեռանկարների մասին։
Անցած շաբաթ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ որոշել է դադարեցնել «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ