Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականների ճամբար

Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականների ճամբար
09.12.2014 | 14:50

Երեկ Թուրքիա ժամանած ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր այցելելու է սիրիացի փախստականների ճամբարներից մեկը։
Դեկտեմբերի 8-ին հանդիպելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է սերտ համագործակցեն միջազգային գործընկերների հետ, ինչպիսին է Թուրքիան, որպեսզի խոչընդոտեն այդ երկրների տարածքով Մերձավոր Արևելքում կռվող իսլամիստ գրոհայիններին միանալու օտարերկրյա զինյալների փորձերը։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ