Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Վատ խաղաղությունը»` ըստ ռուս փորձագետի

«Վատ խաղաղությունը»` ըստ ռուս փորձագետի
09.12.2014 | 14:54

«Ռուսաստանն այսօր դժվարին իրավիճակում է, սուր ճգնաժամ է Արևմուտքի հետ, որը դժվար է համեմատել նախկինում եղած ճգնաժամերի հետ: Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ այն նվազագույնս է ազդում Հարավային Կովկասի վրա»՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի կենտրոնի և տարածաշրջանային անվտանգության ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը՝ շեշտելով, որ բոլոր ճգնաժամերին զուգահեռ Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել ԵԱՏՄ-ին, ինչը կարևոր է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար ու առաջնային՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ռուս քաղաքագետի խոսքով՝ ռազմական բազայի առկայությունը մի երկրում դեռ չի նշանակում, որ դրանով պետք է սահմանափակվել, այնպես որ ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում անչափ կարևոր է:
Նրա խոսքով՝ բարդ տնտեսական իրավիճակը ՌԴ-ում մեկ տարում չի ձևավորվել, այլ արձագանքն է 1998-99-ի ճգնաժամերի: ՈՒ, թերևս, կարող է պատճառ դառնալ քաղաքականություն փոխելուն:
Անդրադառնալով մեր հարևանների հետ փոխհարաբերություններին՝ Նիկոլայ Սիլաևն ասաց, որ շատ կարևոր է, որ Երևանն ու Թբիլիսին, որը ստորագրել է ԵՄ-ի ասոցացման պայմանագիրը, պահպանեն սերտ համագործակցությունը.
«Դա կարող է արտահայտվել նաև երկու ինտեգրացիոն կազմակերպությունների դրական համագործակցությամբ Հարավային Կովկասում»:
«Ինչպե՞ս է անձանբ ինքը վերաբերում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու խնդրին»` Սիլաևն ասաց, որ, այո, նման երևույթ կա և տեղավորվում է զենք արտադրող-վաճառողի մակարդակում. «Ես գիտեմ, որ ռազմատեխնիկական այդ համագործակցությունը չի գոհացնում հայ հասարակությանը, բայց նայեք դրան այլ տեսանկյունից՝ ՌԴ-ի զենք վաճառելը թափանցիկ գործընթաց է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ հենց Ռուսաստանն է տարածաշրջանում վատ խաղաղության լավագույն երաշխավորներից մեկը»: Նիկոլայ Սիլաևը մոռանում է, որ թափանցիկ վաճառած զենքն էլ կրակում է և դա արդեն «վատ խաղաղություն» չէ, այլ շարունակվող պատերազմ:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ