Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Տեղի կունենան Ա. Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ

Տեղի կունենան Ա. Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ
10.12.2014 | 17:02

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ անվանի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին։

Տեղի կունենան Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։
Ծրագրում՝ Ութ շեփորների կոչնակ, Փառատոն է (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։
Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), Հովեր պետական կամերային երգչախումբը։
Դիրիժորներ՝ Սոնա Հովհաննիսյան, Սերգեյ Սմբատյան։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ