Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Յալչըն Աքդողան. «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անսահման է»

Յալչըն Աքդողան. «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անսահման է»
10.12.2014 | 17:57

Անկարան ինքնուրույն է կառուցում իր արտաքին քաղաքականությունը` հարաբերությունները զարգացնելով և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ՝ ասել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը: «Գոյություն չունի պետություն, որը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարեկամական հիմքերով և փոխադարձ շահերը հաշվի առնելով: Սակայն, ԵՄ-ն մեր միակ կարծրատիպը չէ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անսահման է, իսկ ԵՄ-ն` դրա ճյուղերից մեկը: Թուրքիան սերտ հարաբերություններ ունի թյուրքական աշխարհի և Ռուսաստանի հետ»,- ասել է Աքդողանը:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ