Թուրքիայի «զրոյական խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքական կոնցեպցիայի անհաջողության պատճառը նրա գործընկերների դիրքորոշումն է՝ կարծում է փոխվարչապետ Յալչըն Աքդողանը:
Հայեցակարգը 2008-ին առաջարկել է այն ժամանակ արտաքին գործերի նախարար, ներկա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: «Այդ հայեցակարգը մենք ստեղծել ենք որպես իդեալ` որպես Թուրքիայի ուղերձն աշխարհին, որպես արտաքին քաղաքական ուղու նրբություն: Մենք կարող ենք գտնել Թուրքիայում բազմաթիվ բարի նախաձեռնություններ Իրանի, Իրաքի, Սիրիայի նկատմամբ: Սակայն մի շարք պատճառներով ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես նախատեսված էր: Ամենից հաճախ դա տեղի է ունեցել այդ երկրների ղեկավարության դիրքորոշման պատճառով` Իրաքում Մալիքիի անհողդողդության, Սիրիայում` Ասադի պատճառով»,- ասել է Աքդողանը: