Հաջորդ տարվա հունվարից Թուրքիան կավելացնի ռուսական գազի գնումները՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդզը՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: Նախարարի խոսքով` այժմ Անկարան որոշում է գազի ծավալները, որոնք Ռուսաստանից Թուրքիա կմատակարարվեն: Նա նաև նշել է, որ Թուրքիան ռուսական գազի կարիքն ունի և նրան այնպես չի վերաբերվի, ինչպես եվրոպական երկրները: