Դեկտեմբերի 16-17-ին ծրագրվում է Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսության անցկացում՝ հայտնում է APA գործակալությունը: Հանդիպմանը կքննարկվի կողմերի ռազմական համագործակցությունը՝ հաջորդ տարվա նպատակները, հնարավորություններն ու հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում: Երկու կողմից կմասնակցեն զինված ուժերի առանձին կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ այն կառույցներից, որոնք պատասխանատու են պաշտպանական արդյունաբերության համար: Կողմերի միջև բարձր մակարդակով ռազմական երկխոսությունն անցկացվում է 2007 թվականից, ամեն տարի: