Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուս - բելառուսական մաքսային վեճը վերսկսվել է

Ռուս - բելառուսական մաքսային վեճը վերսկսվել է
10.12.2014 | 18:24

Տարաձայնությունները բխում են ԵՄ- ՌԴ փոխադարձ պատժամիջոցներից։
Բելառուսը միակողմանի վերականգնել է մաքսակետերի աշխատանքը ՌԴ-ի հետ սահմանին և երկիր մուտք գործող մասնավոր մեքենաների ու բեռնատարների ստուգումներ է անցկացնում։ «Մեր կողմից մաքսային զննում չի իրականացվում», - պարզաբանել է ՌԴ Մաքսային ծառայության մամլո խոսնակ Ելենա Գրաչը։
Ռուսաստանից Բելառուս տանող ճանապարհներին բեռնատար մեքենաների հսկայական կուտակումներ են գոյացել։ Մաքսային ստուգումները դադարեցվել էին 2011-ին, երբ ուժի մեջ էր մտել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ստորագրած Մաքսային միության պայմանագիրը։
2015 թվականի հունվարի 1-ից գործելու է ավելի սերտ ինտեգրում ենթադրող ԵԱՏՄ պայմանագիրը, որին միացել է նաև Հայաստանը։ Ռուսաստանի և Բելառուսի վեճի վերսկսումը պայմանավորված է Մոսկվայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցներով և ռուսական կողմի պատասխանով։ ՌԴ-ն օգոստոսից արգելել է ԱՄՆ-ում, ԵՄ- ում և որոշ այլ պետություններում արտադրված պարենի ներկրումը։ Ըստ ռուսների, բելառուս հնարամիտ առևտրականները սկսել են երկու ապօրինի եղանակով գումար դիզել․ նախ՝ Եվրոպայից ստացած պարենի պիտակները փոխում են և որպես բելառուսական արտադրանք հասցնում Ռուսաստան, բացի այդ՝ եվրոպական պարենը հայտարարագրում են որպես Ղազախստանի համար նախատեսված բեռ, որը պետք է Ռուսաստանի տարածքով փոխադրվի Կենտրոնական Ասիա։ Ռուսները պնդում են, որ երկրորդ տարբերակով ուղարկվող բեռն իրականում իրացվում է հենց Ռուսաստանում։
Ռուսները ստուգումներ են անցկացրել, հայտնաբերել են մանրէներ և հակաբիոտիկներ ու դրա հիման վրա արգելել են բելառուսական միսկոմբինատների ու թռչնաբուծարանների արտադրանքի ներկրումը։ Ռուս և բելառուս պաշտոնյաների բանակցությունները արդյունք չեն տվել։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է իր կառավարության անդամներին։ «Ինձ զայրացրել է ոչ միայն Ռուսաստանի կեցվածքը, այլև մեր անողնաշար կառավարությունը, որն արդեն որերորդ անգամ նախագահին ստիպում է անհեթեթ հարցեր լուծել»,- անցած շաբաթ հայտարարել է Լուկաշենկոն և ավելացրել. «Իսկ Ռուսաստանն իրեն շատ տգեղ է պահել, խախտել է Մաքսային միության պայմանագրի բոլոր կետերը»։
«Թող Ռուսաստանը չնեղանա, բայց պարենի անվտանգության տեսակետից նրանք մեր երկրից կես դար հետ են ընկել»,- ասել է Լուկաշենկոն և պնդել, որ Բելառուսը երբեք չի զբաղվել պարենի վերավաճառքով։

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ