Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի վախենում «գունավոր հեղափոխություններից», որոնք տեղի են ունեցել տարածաշրջանի մի շարք երկրներում: Աքդողանն ասել է, որ Թուրքիայում փորձ է եղել արտաքին միջամտությամբ և օգտագործելով ներքին համակարգերը՝ հասնել կառավարության տապալմանը, օգտագործվել են Գեզիի պուրակի, հեռախոսների գաղտնալսման, կոռուպցիոն սկանդալները, սակայն ապարդյուն: Փոխվարչապետը նշել է, որ քանի դեռ Թուրքիայի ժողովուրդը իրենց կողքին է, իրենք իրենց վստահ են զգալու: