Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջեն Փսաքի․ «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ»

Ջեն Փսաքի․ «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ»
13.12.2014 | 19:13

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրելու տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ուղին՝ իրենց ազգային շահերին համապատասխան՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին՝ ճեպազրույցում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմային: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Վաշինգտոնը տեսնում ԱՄՆ - Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների ապագան ԵԱՏՄ-ին Հայաստանի վերջնական անդամակցությունից հետո, Փսաքին շարունակել է. «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշելու, թե որ դաշինքներին կամ առևտրական համաձայնություններին կարող է միանալ»:
«ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և պահպանելու ԱՄՆ - Հայաստան հարաբերություններում արված առաջընթացը»,- հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ