Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էթյեն Մահչուփյանը նշել է, թե որ դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի

Էթյեն Մահչուփյանը նշել է, թե որ դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի
13.12.2014 | 19:17

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը Голос России ռադիոկայանի հետ ունեցած հարցազրույցում նշել է, թե որ դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի: «Թուրքիայի և Հայաստանի սահմանը կբացվի միայն փաթեթային կարգավորման դեպքում, դա վերաբերում է թուրք-հայկական և հայ-ադրբեջանական հարաբերություններին»,-ասել է Մահչուփյանը:
«2015-ի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ամսաթիվ է, որի մոտենալն ավելացնում է հայկական միջավայրում ծայրահեղականության աճը: Նրանք մոտենում են ոչփոխզիջումային դիրքերից»,-ասել է դիվանագետը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մահչուփյանը չի հավատում, որ Թուրքիան այնպիսի քայլեր կձեռնարկի, որոնք կբավարարեն հայկական կողմի պահանջները: «Հայկական կողմի նման մոտեցման պարագայում ցեղասպանության և սահմանի բացման հարցում Թուրքիայի կողմից որևէ զիջում հնարավոր չէ»,- հայտարարել է Մահչուփյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից եթե անգամ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, կլինի միայն մեկ տարի անց, երբ կրքերը կհանդարտվեն: Նա հիշեցրել է, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայի վարչապետ (այժմ՝ նախագահ) Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ հարցի առնչությամբ ուղերձով էր հանդես եկել, ցավակցել էր ու մեկ դար առաջ տեղի ունեցած այդ իրադարձությունները համարել «երկու ազգերի ընդհանուր ցավ»: Նրա խոսքով՝ դա որոշակի շեմ է, որից ներքև թուրքական կողմը չի իջնի:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ