Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նոր խոսք լրտեսության պատմության մեջ

Նոր խոսք լրտեսության պատմության մեջ
15.12.2014 | 16:01

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Էստոնիայում 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսած, այնուհետև Էստոնիայի ոստիկանության ներքին անվտանգության KAPO համակարգում աշխատած գործակալի անունը։
ՈՒդո Պուսսեպը կարևոր տեղեկություններ է տրամադրել Մոսկվային՝ Էստոնիայի հակառուսական գործողությունների, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի ու Էստոնիայում գործող այլ պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքների վերաբերյալ։
Դեկտեմբերի 14-ին գործակալ Պուսսեպն իր լրտեսության մասին ծավալուն հարցազրույց է տվել NTV հեռուստաընկերությանը: Պուսսեպը Էստոնիայից Մոսկվա է տեղափոխվել երեք տարի առաջ։ Իր գործակալին բացահայտելու՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների քայլը աննախադեպ է։

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ