Դեռևս բարդ է խոսել Հայաստանի՝ որպես Եվրոպա արտահանման համար ԵԱՏՄ արտահանման հանգույցի մասին՝ ասել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Մաուրիցիո Կրոչատելին: Հարցին՝ տեսնո՞ւմ է Հայաստանից Իտալիա արտահանման ընդլայնման հնարավորություն՝ ԵԱՏՄ-ի երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, երկրում ձեռնարկությունների բացման հաշվին, իտալացի դիվանագետը պատասխանեց. «Այս հարցին դեռևս չեմ կարող պատասխանել: Սակայն ընդհանուր առմամբ, Հայաստանի և Իտալիայի ապրանքաշրջանառությունը կայուն աճում է: Կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել: Անգամ եթե ինչ-որ տարիներին հավելաճի շարժընթացը շատ բարձր չէ, ընդհանուր միտումը մեզ բավարարում է: Հուսով եմ, այդպես էլ կշարունակվի»:
Իտալիան Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է (ԵՄ երկրներից 4-րդն է): 2013-ի արդյունքներով՝ Իտալիային բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 3,2%-ը: 2012-ի համեմատությամբ ավելացել է 6,4%-ով՝ մոտ 187,8 մլն դոլարով: