Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինի վրա երեք մարդ կարող է ներգործել

Պուտինի վրա երեք մարդ կարող է ներգործել
15.12.2014 | 19:26

Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին համոզված է, որ ՌԴ նախագահի վրա ներգործել կարող է միայն երեք մարդ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:
«Պյոտր Պորոշենկոյին Պուտինը հավասարազոր բանակցող չի համարում, իսկ ՈՒկրաինան նրա ջանքերի վերջնանպատակը չէ, ընդամենը հարթակ է՝ Արևմուտքի հետ բանակցությունների համար»,- կարծում է Ստանիսլավ Բելկովսկին: Ըստ նրա՝ այսօր ՌԴ նախագահը պատրաստ է «մեռնել Ռուսաստանի հետ», քաղաքական կուրսը փոխելու անհրաժեշտությունը նրան կարող են համոզել միայն Հռոմի պապ Ֆրանցիսկը, Բիլ Քլինթոնը և Թոնի Բլերը:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ