Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վարչապետի կուսակցությունը հաղթեց Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում

Վարչապետի կուսակցությունը հաղթեց Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում
15.12.2014 | 19:28

Ճապոնիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Սինձո Աբեի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որ դաշնակիցների հետ ստացել է ձայների երկու երրորդից ավելին: Դա հնարավորություն կտա անարգել ընդունել օրինագծերը, որոնք առաջարկում է Աբեն իր համախոհների հետ:
Իշխող դաշինքը՝ լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Կոմեյտոյի կուսակցությունը ստացել են 325 մանդատ 475-ից: Ձայների հաշվարկով՝ լիբերալներն ունեն 290 մանդատ, Կոմեյտոն՝ 35: Նոյեմբերին լուծարված խորհրդարանում ևս դաշինքն ուներ 325 ձայն, բայց Աբեինն էր 294 մանդատ, Կոմեյտոյինը՝ 31: Նախորդ ընտրությունների համեմատ ավելացել է կին պատգամավորների թիվը՝ 38-ից` 45: Արտահերթ ընտրությունների նախաձեռնությունը վարչապետինն էր, Սինձո Աբեն հույս ուներ ակտիվացնել տնտեսական բարեփոխումները: Վարչապետը խոստացել էր հրաժարական տալ, եթե իշխող դաշինքը չստանար ձայների կեսից ավելին խորհրդարանի ստորին պալատում: Ընտրությունների արդյունքներով` Սինձո Աբեն վարչապետ մնալու բոլոր շանսերն ունի:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ