«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.12.2014 | 00:02

Այլև մեղա՜ Աստծո բոլոր պատվիրանների` հանձնառելիների և հրաժարելիների դեմ, քանզի չկատարեցի հանձնառելիները և չհեռացա հրաժարելիներից։ Օրենքը ստացա և օրինապահության մեջ զլացա, հրավիրվեցի քրիստոնեության կարգի մեջ և գործերովս անարժան գտնվեցի, չարը գիտենալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ես ինքս հեռացա. վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ, քանզի անթիվ են իմ հանցանքները, անասելի են իմ անօրենությունները, աններելի են իմ ցավերը, և անբժշկելի են իմ վերքերը. մեղա՜ Աստծո։

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ