Նախկին ԽՍՀՄ երկրներին երկրորդ անգամ միավորելը, որ պուտինյան դիվանագիտության առանցքն է, հարթ չի ստացվում: Այս ամիս Ռուսաստանն ու Բելառուսը վերականգնեցին նախկինում չեղյալ հայտարարած մաքսային վերահսկողությունը: Դեկտեմբերի 12-ին նավթի գների անկման պատճառով գրանցվեց ռուբլու ամենացածր կուրսը: Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացման և Արևմուտքի հետ պատժամիջոցային պատերազմի պատճառով նախկին խորհրդային հանրապետությունների միավորումը հարցականի տակ է: