Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Դիմակայություն

Դիմակայություն
16.12.2014 | 12:27

Դեկտեմբերի 10-ին «Независимая газета»-ն հաղորդեց, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին մաքսային վերահսկողության կետ է բացել և սկսել է ստուգել Բելառուսից փոխադրվող ապրանքները: Դեկտեմբերի 8-ին ռուսական մաքսային ծառայությունը քննադատեց Մինսկին, որ վերականգնել է ռուսական բեռների ստուգումը: Ամենայն հավանականությամբ Մոսկվան պատասխան միջոցներ է ձեռնարկել:
Երկրների դիմակայությունը սկսվեց, երբ նոյեմբերին Ռուսաստանն արգելեց բելառուսական մսի և կաթնամթերքի ներկրումը՝ պատճառաբանելով վնասակար նյութերի առկայությամբ: Փորձագետները կարծում են, որ այդ քայլով Ռուսաստանը ցանկանում էր կանխել Բելառուսի տարածքով ամերիկյան ու եվրոպական մսի հայտնությունը Ռուսաստանում, որ արգելված է ՈՒկրաինայի իրավիճակի պատճառով: 2010-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հայտարարեցին Մաքսային միություն ստեղծելու մասին և իրենց ընդհանուր սահմաններից հանեցին մաքսակետերը: Այնուհանդերձ՝ Բելառուսն ու Ղազախստանը չմիացան ներկրման ռուսական արգելքին և շարունակեցին ներկրել արևմտյան արտադրանքը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են Մաքսային միության սկզբունքներին: Մաքսային վերահսկողության վերսկսումը խարխլում է միությունը:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ