Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սենատը հաստատել է Միլսի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

Սենատը հաստատել է Միլսի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում
18.12.2014 | 13:06

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ռիչարդ Միլսին՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան: Ռոբերտ Սիքյութան, որ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր էներգետիկ գծով, հաստատվել է Ադբրեջանում ԱՄՆ-ի դեսպան:
Ռիչարդ Միլսը նախքան այս նշանակումը Բեյրութում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր։ 1988 թվականից իր դիվանագիտական կարիերան սկսած Միլսը ավելի վաղ աշխատել է գերտերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ի համար առանցքային նշանակություն ունեցող Բաղդադում ու Իսլամաբադում: Քաջ ծանոթ է նաև նախկին Խորհրդային Միության խնդիրներին ու նաև հայաստանյան խնդիրներին: Դիվանագիտական աշխատանքի մեկնարկին՝ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին, Միլսը աշխատել է հենց պետդեպարտամենտի Խորհդային Միության հարցերի բաժնում, ապա ղեկավարել անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժինը:
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը իր թվիթերյան էջում շնորհավորել է երկու նոր դեսպանների նշանակումը՝ գրելով․ «Նրանք երկուսն էլ մեր լավագույն և փորձառու դիվանագետներն են»:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ