Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
18.12.2014 | 13:08

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵԱՏՄ-ի պայմանագրին և միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակում:
Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարվա անցումային ժամանակաշրջան՝ Հայաստանի ներկրման մաքսատուրքերը Մաքսային միասնական սակագնին համապատասխանեցնելու համար:
Համաձայն այդ փաստաթղթի՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ: ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ