Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամրապնդվում են Ռուսաստանի ու Թուրքիայի կրոնական կապերը ևս

Ամրապնդվում են Ռուսաստանի ու Թուրքիայի կրոնական կապերը ևս
19.12.2014 | 10:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է այցելել Մոսկվա՝ Մոսկվայի մայր մզկիթի բացման արարողությանը: Այցը ակնկալվում է 2016-ի մայիսին՝ հայտնում է ՌԴ-ի Մուսուլմանների հոգևոր վարչությունը, հանդիպման համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինի և Էրդողանի հանդիպման ժամանակ: Գայնուտդինը ինքն է Էրդողանին խնդրել պատվավոր հյուր դառնալ Ռուսաստանի գլխավոր մզկիթի բացմանը: Էրդողանն էլ ասել է, որ իր համար «պատիվ կլինի դառնալ Ռուսաստանի մուսուլմանների պատվավոր հյուրը»:
Ռուսաստանի գլխավոր մուֆթին և Էրդողանն իրենց հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հոգևոր ու կրոնական ոլորտներում կապերը ամրապնդելու հարցեր: Մոսկվայի մայր մզկիթի վերականգնումը կավարտվի մինչև 2015-ի Կուրբան բայրամ համամուսուլմանական տոնը: Մզկիթը կտեղավորի միաժամանակ 10 հազար աղոթողի:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ