Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանը ցրել է բելառուսական կողմի մտահոգությունը՝ ԵԱՏՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի մասին

Հայաստանը ցրել է բելառուսական կողմի մտահոգությունը՝ ԵԱՏՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի մասին
20.12.2014 | 13:08

Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կցված է նոտա, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում:
«Մենք մտահոգություններ ունեինք, որ Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմը ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին կցվել է նոտա, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Այդ մասին հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն է հնչել»,- ասել է դիվանագետը: Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Չորեքշաբթի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացրել էր նաև ՌԴ Դաշնային խորհուրդը, իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն էր հավանություն տվել փաստաթղթին:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ