Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջոն Հեֆեռն․ «Հայաստանը կարող է շահել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ հարաբերություններից»

Ջոն Հեֆեռն․ «Հայաստանը կարող է շահել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ հարաբերություններից»
20.12.2014 | 13:09

ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ստեղծելու ռազմավարական հնարավորություններ, որպեսզի Երևանը կարողանա շահել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ համագործակցությունից: «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ զարգացնելու ռազմավարական տարածք, հնարավորություններ: Հայաստանի, ինչպես ցանկացած երկրի համար իրապես կարևոր է հնարավորություններ ունենալ, և ԱՄՆ-ը, ու այստեղ կարող եմ խոսել նաև Եվրամիության անունից, ցանկանում է օգնել, խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում, ցանկացած բնագավառում, ուր Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի համագործակցության քայլ կատարելու: Մենք ցանկանում ենք դա անել ցանկացած՝ տնտեսական, դիվանագիտական, քաղաքական և նույնիսկ անվտանգության ոլորտներում»,- երեկ հրավիրած հրաժեշտի ասուլիսում հայտարարել է մեր երկրում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը:
«Որովհետև մենք չենք կարծում, որ այս համագործակցությունը կհանգեցնի զրոյական արդյունքի,- շարունակել է դեսպանը: -Կարծում ենք, Հայաստանը կարող է շահել երկու կազմակերպությունների, երկու կողմի հետ հարաբերություններից էլ: Օրինակ, անվտանգության ոլորտում Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և դաշնակից է կազմակերպության մյուս պետությունների հետ: Բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շատ ամուր է, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին և ՆԱՏՕ-ի միջոցով շատ գործ է արվում պաշտպանական ոլորտի բարեփոխումների հետ կապված: ՈՒստի, Հայաստանը շահում է երկու կազմակերպությունների հետ համագործակցությունից, և երկու կազմակերպություններն էլ շահում են Հայաստանի հետ համագործակցությունից»:
«Եվ սա պետք է հնարավոր լինի, ու կարծում եմ՝ հնարավոր է տնտեսական ոլորտում,- ասել է Հեֆեռնը և հավելել.- Քանի որ Հայաստանը անդամակցում է ԵԱՏՄ-ին, Արևմուտքում, մենք հուսով ենք և վստահ եմ՝ շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ: Ներդրումները, տնտեսական, առևտրային կապերը շարունակվելու են, շարունակելու ենք համագործակցել Հայաստանի հետ նշանակալից համատեղ շահավետ ճանապարհով: Այսինքն` Հայաստանի հետ համագործակցությունում զրո արդյունք չի գրանցվի»:
«Ազատության» հարցին, թե Արևմուտքում արդյոք մտավախություն չունեն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը սահմանափակումների առջև կկանգնի ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու առումով, Ջոն Հեֆեռնը պատասխանել է. «Ինքնիշխանության հարցը… Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունք ունի անդամակցեու այն միջազգային կազմակերպությանը, որին անհրաժեշտ կհամարի: Սա անկախության, ինքնիշխանության հիմնարար սկզբունքն է, և, կարծում ենք, բոլոր երկրները պետք է ունենան այդ իրավունքը: Եթե երկիրը անդամակցում է Մաքսային միությանը, ինչպիսին է Եվրամիությունը, և, կարծում եմ, այդպիսին կդառնա Եվրասիական տնտեսական միությունը (ազատ առևտրի գոտին այլ է), այդ երկիրը առևտրային որոշակի բնագավառներում փոխանցում է իր ինքնիշխանության մի մասը: Սակայն երկիրն է ընտրում այդ ճանապարհը: ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը իր ինքնիշխան իրավունքն է: Հույս ունենք, սպասում ենք, և Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով մեզ ասել են, ու մենք հավատում ենք նրանց, որ Հայաստանը շարունակելու է հետաքրքրված լինել... շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ գործընկեր լինելու իր հանձնառությանը, որը անհամատեղելի չի լինի այս նոր տնտեսական միության շրջանակում իր ստանձնած պարտավորություններին»:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ դեսպանն ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող լուծում պարտադրել: Այս հակամարտությունում նրանք միջնորդներ են: Մեր նպատակն է աջակցել կողմերին, որպեսզի նրանք քաղաքական կամք ցուցաբերեն և փոխզիջումներ գտնեն հակամարտությունը լուծելու համար»:
Հեֆեռնի խոսքով, ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:
«Կարծում եմ, Որոտանի կասկադի վաճառքի պայմանագիրը կստորագրվի, մեծ հույս ունենք, որ պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում», - ասաց դեսպանը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ պետքարտուղար Ջոն Քերին կպահի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին տրված խոստումը և կայցելի Հայաստան, ժամկետներ, սակայն, չնշեց:
Ջոն Հեֆեռնը հաստատեց տեղեկությունը, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան մերժել է Հայաստանի այս տարվա հայտը:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ