Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռիչարդ Չարնեցկի. «Եվրոպան Հայաստանի առջև չի փակում իր դռները»

Ռիչարդ Չարնեցկի. «Եվրոպան Հայաստանի առջև չի փակում իր դռները»
20.12.2014 | 13:23

«Եվրոպան Հայաստանի առջև չի փակում իր դռները և շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ»՝ Ազգային ժողովում պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ Եվրոպան հարգում է Հայաստանի սուվերեն իրավունքը։
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը Հայաստանում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հրավերով:
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ապագան ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն ասել է. «Ես կարող եմ ասել, որ մենք բաց ենք Հայաստանի հետ կոնկրետ համագործակցության համար, գուցե հիմա ավելի շատ քաղաքական ոլորտում, բայց կամաց-կամաց տնտեսական ոլորտում նույնպես։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ավելի շատ հետաքրքրված է Եվրոպայի և Ռուսաստանի հետ քաղաքականության մշակմամբ»։
Հարցին, թե Ասոցիացման համաձայնագրի ձախողումից հետո հարաբերությունների ի՞նչ նոր մոդել է առաջարկում ԵՄ-ն Հայաստանի համար, և, քաղաքական բաղադրիչից բացի, համագործակցությունը կարո՞ղ է զարգանալ տնտեսական ոլորտում, Ռիչարդ Չարնեցկին պատասխանել է. «Որպես սկիզբ կարող եմ պատկերացնել Երևանի և Բրյուսելի քաղաքական համագործակցությունը։ Բայց մենք պետք է մտածենք նաև տնտեսական համագործակցության մասին կոնկրետ ոլորտներում, և ես կարծում եմ, որ դա իսկապես հնարավոր է»։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով հանդիպմանը, ասաց, որ քննարկվել են ամենատարբեր հարցեր, որոնք վերաբերում են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների մի շարք ուղղություններին: «Դա խոսում է այն մասին, որ նաև իրականում տեղի ունեցած տարածաշրջանային զարգացումները ապացուցեցին, որ Հայաստանի պարագայում արդարացված է «և, և»-ի քաղաքականությունը՝ բազմավեկտոր, հավասարակշռված քաղաքականություն։ Հայաստանը իրավունք չունի բաժանարար գծերի քաղաքականություն իրականացնելու։ Հայաստանի և հայ ժողովրդի շահերից չի բխում, ունենալով դեռևս բավականին նուրբ և փխրուն խնդիրներ անվտանգ միջավայրի ապահովման համար, կատարել կոշտ անցումներ, կամ կատարել չհիմնավորված գործողություններ, որոնք վտանգի տակ կարող են դնել Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք դրույթներ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Զաքարյանը։

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ