Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ»

«Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ»
20.12.2014 | 13:37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ հարցերում: Թուրքական Ջիհան գործակալության թղթակցի հարցին Պուտինը պատասխանել է, որ, ճիշտ է, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում դրամատիկ, ողբերգական դրվագներ են եղել, սակայն լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթուրքի տարիներին: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ համընկնող տարածաշրջանային շահեր ունեն: «Ավելին, առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության տարածաշրջանային այդ խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով խիստ շահագրգռված ենք հարաբերությունների զարգացմամբ»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ