Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը չի վախենում

Պուտինը չի վախենում
21.12.2014 | 12:56

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ռուսաստանին վախեցնել, զսպել և մեկուսացնել երբեք ոչ ոքի չի հաջողվել ու չի հաջողվի»: «Ոչինչ չստացվեց, ու հիմա էլ ոչինչ չի ստացվի: Միևնույն ժամանակ` մենք պետք է պատրաստ լինենք` անցնելու որոշակի դժվարությունների միջով և մշտապես համարժեք պատասխան տալ ցանկացած վտանգի, որ սպառնում է մեր ինքնիշխանությանը, կայունությանն ու մեր հասարակության միասնականությանը»,- BBC-ի փոխանցմամբ` ասել է Վլադիմիր Պուտինը Կրեմլում Անվտանգության մարմինների օրվան նվիրված երեկոյի ժամանակ: Նա ասել է նաև, որ 2014-ին ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել «ահաբեկչական ավելի քան 60 հանցագործություն», այդ թվում` 8 ահաբեկչություն:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ