Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսրայելի մամուլը մեկ շաբաթում երկրորդ հարվածն է հասցրել Ալիևին

Իսրայելի մամուլը մեկ շաբաթում երկրորդ հարվածն է հասցրել Ալիևին
21.12.2014 | 13:01

Աշխարհի ուշադրությունն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կառավարությանը: Ցավալի է, որ 21-րդ դարում ժողովրդին նման կառավարություն է ղեկավարում: Լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի ևս մեկ ցուցադրությունն է, սակայն, դժվար թե Իրանի անմիջական հարևանի հետ ուժեղ կապերի մեջ գտնվող Իսրայելը ձայն բարձրացնի այդ հարցում՝ գրում է Jerusalem Post թերթը: Պարբերականը նշում է, թե բոլորը գիտեն, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, հայտնի իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովային ներկայացված մեղադրանքը մտացածին է: Ըստ թերթի` ներկայում աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ հարցին, Ալիևի բռնապետական կառավարությանը և նրա կոռումպացված ընտանիքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներին: Թերթը հայտնում է, որ Խադիջա Իսմայիլովային անմիջապես ազատ արձակելու միջազգային կազմակերպությունների կոչերին միացել է նաև Թել Ավիվի լրագրողների ասոցիացիան: Կազմակերպության նախագահ Ռոտեմ Ավրուտսկին Բաքվի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել խիզախ լրագրողին: Թերթը հիշեցնում է, որ Իսմայիլովան բացահայտել է նախագահ Ալիևի, նրա ընտանիքի և կառավարության անդամների կոռուպցիոն գործողությունները և քննադատական հոդվածներ հրապարակել, ինչի համար լրագրողը ճնշումների է ենթարկվել, իսկ հետո էլ կալանավորվել:
Jerusalem Post-ի հոդվածում նշվում է, որ Ադրբեջանիև Իսրայելի միջև սերտ համագործակցություն է ծավալվել անվտանգության և էներգետիկայի բնագավառներում, երկու երկրների նախարարները, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, անվտանգության և ռազմական ղեկավարները հաճախ հանդիպում, տեղեկատվություն և նվերներ են փոխանակում:
«Վերջին շրջանում, երևում է, Ադրբեջանը փոխել է արևմտամետ արտաքին քաղաքականությունը և ուղղությունը թեքել դեպի Ռուսաստան: Չնայած դրան, երբեք մարդու իրավունքների մասին անհագստացողների շարքերում չերևացած Իսրայելի կառավարությունը, դժվար թե, որևէ կարծիք հայտնի Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության առնչությամբ»,- գրել է Jerusalem Post-ը:

Վերջին մեկ շաբաթում սա իսրայելական մամուլում Ադրբեջանի իշխանության ռեպրեսիվ քաղաքականության, Արևմուտքից հեռանալով` Ռուսաստանի կողքին տեղ զբաղեցնելու և Թել Ավիվ-Բաքու հարաբերությունները ռիսկի տակ դնելու վերաբերյալ հրապարակված երկրորդ հոդվածն է: Մի քանի օր առաջ նման հոդված էր հրապարակել նաև Իսրայելի հեղինակավոր Haaretz թերթը:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ