Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը պարզապես մոռացել էր Հայաստանի ռազմաբազաների մասին

Պուտինը պարզապես մոռացել էր Հայաստանի ռազմաբազաների մասին
21.12.2014 | 13:11

«Պուտինը մոռացել էր հայաստանյան բազաների մասին, ի դեպ՝ ոչ միայն հայաստանյան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիտարկմանը, թե արտասահմանում ՌԴ-ն ընդամենը երկու ռազմաբազա ունի՝ Ղրղզստանում և Տաջիկստանում:
Մարկովն ասաց՝ նկատել է, որ Պուտինը բաց է թողել Ռուսաստանի արտասահմանում առկա այլ ռազմաբազաներն ու բլոկները: Նրա համոզմամբ՝ ՌԴ նախագահը պարզապես մոռացել է, և այլ պատճառներ պետք չէ փնտրել: Մարկովի խոսքով՝ չպետք է այլ միտում տեսնել, առավել ևս, թե ՌԴ-ն Հայաստանին չի համարում արտասահման: Նա նաև հիշեցրեց, որ Պուտինը մոռացել է ոչ միայն Հայաստանում տեղակայված իր ռազմաբազաների մասին, այլև Բելառուսում ռազմական բլոկների առկայության մասին:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա համագործակցության օրակարգին, Մարկովն ասաց, որ ՌԴ-ն ցանկանում է Թուրքիայի հետ լիարժեք համագործակցություն կառուցել, որը Ռուսաստանն օգտագործում է որպես այլընտրանք ԵՄ-ի հետ կործանվող հարաբերություններին: «ՈՒստի կարևոր է, որ Թուրքիան չի միացել պատժամիջոցներին, ավելին՝ օգտագործում է պատժամիջոցների պատերազմը՝ ԵՄ-ին այդ համագործակցությամբ փոխարինելու համար. դա Ռուսաստանի համար շատ կարևոր է այս փուլում»,- ասաց Մարկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն մեծ հույսեր և պրոյեկտներ է կապում Թուրքիայի հետ, իսկ դրանք դեռ մշակման փուլում են:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ