Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբամա. «ԱՄՆ-ը վճռական քաղաքականություն է վարում միջազգային օրենքները կամ ԱՄՆ-ի շահերը ոտնահարող երկրների դեմ»

Օբամա. «ԱՄՆ-ը վճռական քաղաքականություն է վարում միջազգային օրենքները կամ ԱՄՆ-ի շահերը ոտնահարող երկրների դեմ»
23.12.2014 | 11:42

Ռուսական մամուլում հաճախ են գրում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարամիտ և փայլուն քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ընդհանրապես ամբողջ Արևմուտքը ծուղակը գցելու համար։ Ռուբլու անկումը, ըստ երդվյալ պուտինասերների, շատ լավ է՝ Ռուսաստանն էժան գնով կվերադարձնի արևմտյան բորսաներում կամ ընկերությունների հաշիվներին գրանցված ռուսական ընկերությունների պարտատոմսերը, արժեթղթերը, արտահանած դրամագլուխը։ Սոցիալական ցանցերում խոսում են Վլադիմիր Պուտինի «հանճարեղ» քաղաքականության մասին, որը «անպայման հաղթանակ կբերի»։ Կոնկրետ ժամկետներ, ճիշտ է, չեն նշում, բայց հեղինակները համոզված պնդում են, թե արևմտյան ամբողջ փտած տնտեսական համակարգը ուր որ է կտապալվի՝ եթե ոչ այսօր, վաղը։ «Շախմատի մեծ վարպետ է Պուտինը, մեծ հաղթանակն արդեն տեսանելի է, բայց Արևմուտքը դեռ տաք է, չի հասկանում»,- այս միտքն են փորձում ընթերցողին հուշել պուտինիստները։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN-ի թղթակցի հետ զրույցում արձագանքել է այդ մեկնաբանություններին։ «Կան պնդումներ, թե պարոն Պուտինը շախմատի վարպետ է, խաղում հաղթել է պարոն Օբամային, Արևմուտքին, սրան, նրան։ Եվ հենց այս պահին նա իր ազգային տարադրամի` ռուբլու անկման, ֆինանսական ճգնաժամը և տնտեսության խոշոր նահանջի, խոր ճգնաժամի ականատես է»,- ասել է Օբաման և ավելացրել. «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ին հաղթողն այդ վիճակում է լինում»։
Անգլերենում կա այսպիսի հասկացություն` knee-jerk, ծնկին անսպասելի հասցված հուժկու հարված, որից հակառակորդը վայր է ընկնում։
«Ես դեմ եմ «նախ կրակիր, հետո մտածիր» մոտեցմանը, դա ճիշտ չէ»,- ասել է Օբաման, նկատել տալով, որ ռուսները պետք է լավ մտածեին նախքան ուկրաինական արկածախնդրությանը դիմելը։ Օբամայի փոխանցմամբ, ԱՄՆ-ը հաշվարկված, խիստ և վճռական քաղաքականություն է վարում միջազգային օրենքները կամ ԱՄՆ-ի շահերը ոտնահարող երկրների դեմ։

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ