Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նազարբաևն ու Լուկաշենկոն աջակցություն են խոստանում ՈՒկրաինային

Նազարբաևն ու Լուկաշենկոն աջակցություն են խոստանում ՈՒկրաինային
23.12.2014 | 11:43

ՌԴ սերտ դաշնակիցներ, ԵՏՄ անդամներ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ՈՒկրաինային աջակցություն և միջնորդություն են խոստանում Ռուսաստանի հետ խնդիրները կարգավորելու համար: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեկնում է Կիև: Այցից առաջ Նազարբաևն ասել է, թե պատրաստ է անաչառ միջնորդություն ստանձնել օգնելու համար ՈՒկրաինայի արևելքում ճգնաժամի հաղթահարմանը, ու հավելել, որ Ղազախստանը երկու կողմերի՝ Ռուսաստանի և ՈՒկրաինայի հետ լավ հարաբերություններ ունի:
Նազարբաևը նաև վերահաստատել է ՈՒկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությանը պաշտպանելու մասին հայտարարությունը: Կիրակի օրը Կիևում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հանդիպել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: «Եթե պետք լինի, ես Ձեզ դեռ այն ժամանակ եմ ասել, Պյոտր Ալեքսեևիչ, Բելառուսից ինչ-որ բանի կարիք լինի, ասեք: Մենք մի օրվա մեջ կանենք այն ամենը, ինչ դու խնդրես», - բարեկամաբար «դու»-ի անցնելով, ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ուկրաինացի գործընկերոջը: Նա հավելել է, որ Բելառուսը միշտ արել է այն ամենը, ինչ խնդրել է ՈՒկրաինայի նախագահը:
«Եվ միշտ այդպես կլինի, որովհետև մեզ համար սա խաղ չէ, մենք հարևաններ ենք, կողք կողքի ենք ապրում, հարազատ մարդիկ ենք»,- ասել է Լուկաշենկոն:
ՈՒկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին հստակ դիրքորոշման համար, որը պաշտպանում է ՈՒկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Պյոտր Պորոշենկոն ասել է, թե շատ կարևոր է Բելառուսի՝ պարբերաբար արտահայտվող ամուր դիրքորոշումը , ներառյալ ՈՒկրաինայի արևելքում նոյեմբերի 2-ին անցկացված կեղծ ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ:
Վերլուծաբանների կարծիքով Լուկաշենկոն հնարավոր է՝ վախ ունի, որ Բելառուսում կարող են կրկնվել ուկրաինական բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին Մոսկվայի սերտ դաշնակից, ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչախմբի տապալմանը: ՈՒկրաինային օգնություն խոստացող Լուկաշենկոն միաժամանակ ակտիվ աջակցում է Ռուսաստանի հետ միություն ստեղծելու գործընթացներին: Ղազախստանի ու Բելառուսի նախագահները Կիև են այցելում Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ