ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում քննարկել են Մինսկում ՈՒկրաինայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների դրույթների իրագործման հարցը։ Կողմերը համաձայնել են, որ սեպտեմբերի 5-ին ՈՒկրաինայում հաստատված հրադադարի ռեժիմը պահպանվում է։