Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քաղաքական խորհրդատվություններ՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև

Քաղաքական խորհրդատվություններ՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև
25.12.2014 | 11:26

Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Թուրքմենստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ