Հայաստանի կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Դեկտեմբերի 11-12-ին Վրաստան պաշտոնական այցի ժամանակ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին համաձայնագիրը։ Երկու երկրների վարչապետները նաև արձանագրություն էին ստորագրել ու պայմանավորվել, որ մինչև 2015 թվականը համաձայնագիրը կստորագրվի, և կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ: