Ադրբեջանի օրակարգում ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց չկա՝ հայտարարել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանը պաշտոնական դիմում չի ստացել ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին, և Ադրբեջանի օրակարգում նման հարց չկա»,- նախարարի խոսքը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները: Մամեդյարովի խոսքով` իր երկիրը անկախ քաղաքականություն է վարում և քաղաքական, տնտեսական ու առևտրային կապերում նախապատվություն է տալիս երկկողմ ձևաչափին, ինչը լիովին արդարացնում է իրեն փոխշահավետ համագործակցության տեսանկյունից: