Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Հայաստանին ներկայացնել 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն:
Trend-ի փոխանցմամբ, Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հետևում է Հայաստանի քայլերին այդ ուղղությամբ: 2014-ին Հայաստանը և հայկական լոբբին այդ ուղղությամբ հատուկ ակտիվություն են ցուցաբերել, սակայն չի նշանակում, որ Թուրքիան այն անպատասխան է թողնելու: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ստեղծելու 1915-ի դեպքերը հետաքննող հանձնաժողով:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել իր արխիվները 1915-ի դեպքերը ուսումնասիրելու համար, սակայն Հայաստանը անընդհատ մերժում է այդ առաջարկությունը: