Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՆԱՏՕ-ին միանալու ՈՒկրաինայի ձգտումը վտանգավոր է Եվրոպայի համար

ՆԱՏՕ-ին միանալու ՈՒկրաինայի ձգտումը վտանգավոր է Եվրոպայի համար
27.12.2014 | 13:46

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ին միանալու ՈՒկրաինայի ձգտումը վտանգավոր է Եվրոպայի համար: ՈՒկրաինայի ներսում միասնականություն չկա երկրում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
ՈՒկրաինայի Գերագույն ռադան դեկտեմբերի 23-ին քվեարկեց չմիավորման կարգավիճակից երկրի հրաժարվելու օգտին։ Այդ կարգավիճակից հրաժարվելը ՈՒկրաինային ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն է ընձեռում։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ