ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրճատել է իր և բարձրաստիճան պաշտոնյաների ամանորյա արձակուրդների ժամկետը՝ երկրում տիրող իրավիճակի պատճառով։ 2015-ի ամանորյա տոներին ռուսաստանցիները կարող են հանգստանալ հունվարի 1-ից 11-ը։ Սակայն ոչ Պուտինը, ոչ էլ նախարարների կաբինետը նման երկարատև արձակուրդ չի վայելի այս տարի։ Միաժամանակ` շեշտվել է նախարարների՝ ավելի եռանդուն և պատասխանատու գործելու անհրաժեշտությունը նոր տարում։ Պուտինն իր կարճատև արձակուրդը կանցկացնի հարազատների և մտերիմների շրջապատում։
«Գազետա»-ի փոխանցմամբ` իր ամանորյա ուղերձը ՌԴ նախագահը կհղի Մոսկվայից: