Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀԿ երիտասարդները նվերներ հանձնեցին զորակոչիկների ընտանիքներին

ՀՀԿ երիտասարդները նվերներ հանձնեցին զորակոչիկների ընտանիքներին
27.12.2014 | 20:54

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն էր առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին:
Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից ծածանվեցին ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները խոստացել էին ցանկացած հարցում մշտապես օգնել և աջակցել հայրենիքի հանդեպ պարտքը կատարող զինծառայողների ընտանիքներին մինչ նրանց զավակները ծառայում են հայոց բանակում: Եվ հետևելով իրենց խոստմանը այսօր` դեկտեմբերի 27-ին ՀՀԿ ԵԿ անդամները ամանորյա նվերներ էին պատրաստել հենց այդ ընտանիքների և նրանց փոքրիկների համար: Ընտանիքի անդամները անակնկալի եկան և խոստովանեցին, որ շատ հաճելի է մշտապես ուշադրության արժանանալ երիտասարդների կողմից: Նրանք մաղթեցին, որպեսզի նոր տարում մեր զինվորները իրենց ծառայությունն անցնեն խաղաղ պայմաններում:
Նշենք, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս ՀՀԿ երիտասարդները տարբեր հարցերում աջակցություն են ցուցաբերել զինծառայողների ընտանիքներին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց. «Սա ծրագիր է, որով մենք ուզում ենք առանձնացնել հատկապես այն ընտանիքներին, որտեղից զինծառայողներ կան: Փորձ է արվում փոքր-ինչ լրացնել այն բացը, որ ընտանիքներն ունեն իրենց զավակների զինծառայության ընթացքում: Այս ծրագիրն այսքանով չի ավարտվում, ընդհակառակը, այն նոր է արմատներ գցում»:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ