Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարելի է կայուն վիճակի վերադարձնել, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի «իսկական իրավահավասարության և շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա երկխոսություն վարել»՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում Վաշինգտոնին անվանել են Մոսկվայի հետ հարաբերությունների լարման նախաձեռնող, որը «հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ճնշման ջատագով»:
ՌԴ-ի ԱԳՆ-ի կայքում հրապարակված ամենամյա զեկույցում ասված է, որ Բարաք Օբամայի ադմինիստրացիան գնացել է երկկողմ կապերի խզման ուղիով, պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ: Կառույցում ընդգծել են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններին բացասական ֆոն է ավելացրել «ՈՒկրաինայի ազատության սատարման ակտը», որ ընդունել էր ԱՄՆ-ի Կոնգրեսը և ստորագրել Օբաման:
Վերջին անգամ Օբաման հակառուսաստանյան նոր պատժամիջոցների մասին հրամանագիր էր ստորագրել դեկտեմբերի 19-ին: