Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից
28.12.2014 | 12:53

Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: ՀՀ ՍԱՊԾ-ից հայտնում են, որ օրենսդրական դաշտի նոր փոփոխությունները վերաբերում են նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը:
2015 թ. հունվարի 2-ից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող և պահեստավորող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության երրորդ երկրների ռեեստրում (ռեեստրին կարող եք ծանոթանալ ssfs.am կայքում):
Անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 30-ի N1205-Ն որոշման առաջին հավելվածով:
2015 թ. հունվարի 2-ից հետո երրորդ երկրների ռեեստրում չգրանցված կազմակերպությունների ներառումը ռեեստրում կատարվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N1228-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ