Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավութօղլուն ծածանում է Թուրքիայի դրոշը

Դավութօղլուն ծածանում է Թուրքիայի դրոշը
28.12.2014 | 12:59

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի պաշտոնական դրոշը դարձել է ամբողջ աշխարհում ճնշվածների պաշտպանության խորհրդանիշը՝ գրել է Anadolu պարբերականը: «Ամբողջ աշխարհում մեր կարմիր դրոշը կծածանվի Պաղեստինի, անկախ Սիրիայի և այլ ճնշված ազգերի դրոշների կողքին: Մեր դրոշը ամբողջ աշխարհում ճնշվածների պաշտպանության խորհրդանիշն է»,- ասել է Դավութօղլուն: Վարչապետն ասել է, որ Թուրքիան քննարկում է Պաղեստինի խնդիրները ինչպես սեփականը, և «պաղեստինյան հողերը նույնքան սուրբ են, որքան թուրքականը»:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ