Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլայ Բորդյուժա. «Պետք է խաղաղ համաձայնություն»

Նիկոլայ Բորդյուժա. «Պետք է խաղաղ համաձայնություն»
29.12.2014 | 13:11

«Հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում և ՈՒկրաինայում կարող են լուծվել միայն խաղաղ քաղաքական ճանապարհով»,- «Վեստի 24»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այսօր հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհին այլընտրանք չկա: Եվ դա վերաբերում է ոչ միայն ՈՒկրաինային, այլև Լեռնային Ղարաբաղին: Պետք է խաղաղ համաձայնություն, պետք են այն խնդիրների լուծման քաղաքական ձևեր, որոնք կան ՈՒկրաինայում: Ես կողմ եմ այդ բոլոր հակամարտությունները միայն խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելուն»:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ