Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնապես կդիմի Գյուլենին արտահանձնելու խնդրանքով

Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնապես կդիմի Գյուլենին արտահանձնելու խնդրանքով
30.12.2014 | 13:59

Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին` իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու խնդրանքով՝ հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքը: Ստամբուլի դատարանը դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ից պահանջել է կատարել Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու իր ընդունած որոշումը:
2014 թվականի դեկտեմբերի 19-ին Ստամբուլի դատարանն ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և Թուրքիայի դեմ լրտեսություն կատարելու մեղադրանքով ընդունել էր Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում:
Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին, ձերբակալվել էին Samanyolu հեռուստաալիքի տնօրենն ու մի քանի աշխատակիցներ, ովքեր կասկածվում են Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը մասնակից լինելու մեջ: Այդ օրը ձերբակալվել էին 27 անձինք, ում անունները չեն նշվում:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խստորեն քննադատել են Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները: Թուրքիայի պետխորհուրդը չեղյալ է համարել Ֆաթուլլահ Գյուլենի Թուրքիայի քաղաքացու անձնագիրը: 73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մերձավոր կողմնակիցը և օգնել է նրան իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է անցյալ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: ԱՄՆ-ում բնակվող վտարանդի, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Համացանցում տարածած տեսանյութում, դիմելով իրեն թիվ մեկ թշնամի հայտարարած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Ֆաթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ կների և կհաշտվի նրա հետ, եթե նա խոստովանի «կատարած գողությունները և ժողովրդին արած սուտ հայտարարությունները»: «Ներողություն են խնդրում` ապաշխարելով, խոտովանելով սուտը, զրպարտանքը, վրեժի զգացումը, գողությունը, կեղտոտ գործերը: Եթե ասի, որ ներողություն է խնդրում ազգից, դա կընկալվի որպես ապաշխարանք: Ալլահը դա կընդունի, մենք էլ կընդունենք»,-ասել էր թուրք աստվածաբանը:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ